Համաշխարհային տնտեսական ֆորումում ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը կանխատեսել է, որ մի քանի տասնամյակ անց աշխարհը կդառնա միլիարդավոր մարդանման ռոբոտների տուն: «2030-2031 թվականներին, մոտ հինգ տարի անց, արհեստական բանականությունը կլինի ավելի խելացի, քան ամբողջ մարդկությունը միասին վերցրած»,- ասել է նա:               
 

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում չեն լինի հայ անվանի ըմբիշները

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում չեն լինի հայ անվանի ըմբիշները
19.11.2024 | 15:07

Ծիծեռնակաբերդում հնչելու է Թուրքիայի օրհներգը, և հայ զինվորականները ոտքի են կանգնելու դրա տակ։

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում չեն լինի հայ անվանի ըմբիշները, քանի որ այդ առաջնությունում պետք է հաղթի Թուրքիայի հավաքականը։

Ծիծեռնակաբերդ բլուրում՝ ՄՀՀ-ում բարձրանալու է Թուրքիայի դրոշ, իսկ մասնակիցները, այդ թվում և ՀՀ բանակայինները, հոտնկայս այն լսելու են։

Ահա այն ամենը, ինչ դուք ուզում էիք իմանալ, թե ինչու բանակի գլխավոր ֆիզռուկ Արթուր Դավթյանը արգելել է մեր ուժեղագույն ըմբիշներին մասնակցելու այս առաջնությանը։

Հայաստանը հյուրընկալելու է առաջնությունը նոյեմբերի 20–22–ին:

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 22980

Մեկնաբանություններ